Լրահոս
Հասարակական
16:45
09.03.26
94

Այս նկարը լավագույն օրինակն է, որը ցույց է տալիս այս իշխանության կեղծավորության աստիճանը. Արթուր Չախոյան

Img default alt hy

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համոզված եմ՝ ձեզնից շատերը, տեսնելով այս խաղողի վազը իր բնաբաժակում, մտածել եք, թե Երևանի քաղաքապետարանը որքան «մտահոգ» է Երևանի կանաչ ֆոնդի նկատմամբ և իբր նորարարական լուծումներ է կիրառում։

Բայց իրականում այս նկարը լավագույն օրինակն է, որը ցույց է տալիս այս իշխանության կեղծավորության աստիճանը՝ ինչի են պատրաստ հանրության աչքերին թոզ փչելու համար, որպեսզի ներկայացնեն, թե իբր մտահոգ են կանաչ ֆոնդի պահպանմամբ։

Ասեք՝ մարդ ինչ աստիճանի կեղծավոր պետք է լինի, որ մտքով նման ֆեյք «լուծում» անցնի»։