Լրահոս
Հասարակական
21:45
27.03.26
132

Ավտոպատահար՝ Ճամբարակ-Թթուջուր ճանապարհին

Img default alt hy

Այսօր ավտոպատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 54-ամյա Լ. Հ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է ծառին և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։