Լրահոս
Միջազգային
15:00
12.03.26
96

Ավստրալիան իր ոչ առանցքային դիվանագետներին հրահանգել է լքել Իսրայելը և ԱՄԷ-ն

Img default alt hy

Ավստրալիայի կառավարությունը հրահանգել է Իսրայելում և Միացյալ Արաբական Էմիրություններում ծառայություն իրականացնող ավստրալացի ոչ առանցքային դիվանագետներին լքել այդ երկրների տարածքը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի իր էջում հայտնել է Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգը՝ պատճառաբանելով «վատթարացող անվտանգային իրադրությամբ»։

«Առանցքային ավստրալացի պաշտոնյաները կմնան երկրում՝ աջակցելու այն ավստրալացիներին, ովքեր ունեն դրա կարիքը»,- հայտնել է նա։

Վոնգը հիշեցրել է, որ Ավստրալիայի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել Իսրայել և ԱՄԷ։ «Մենք կոչ ենք անում ձեզ լքել Մերձավոր Արևելքը, եթե կարող եք և եթե դա անվտանգ է։ Մի սպասեք, մինչև շատ ուշ լինի։ Սա կարող է միառժամանակ լինել ձեր վերջին հնարավորությունը»,- գրել է նա։