Լրահոս
Հասարակական
22:45
25.03.26
450

Ավինյանը պոռոտախոսում էր մեկ տարի առաջ, թե մշակույթի ակադեմիա են սարքելու այստեղ․ Գեղամ Մանուկյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում ընդգրկված հուշարձան-շենքի հրդեհին, գրել է․

«Իմ կյանքի 30 տարիները գողացած իշխանության օրոք այսօր այրվեց նաև մանկությունս…

Կանազի մշակույթի պալատը (ողորմի երկարամյա տնօրեն Քեչյանին) վերածվում է մոխրակույտի։

Իմ մանկության կրթարանը, ուր քանդակի խմբակում, հանգուցյալ ընկեր Վաղարշակյանի գլխավորությամբ, արվեստն էինք ըմբոշխնում…

Ավինյանը պոռոտախոսում էր մեկ տարի առաջ, թե մշակույթի ակադեմիա են սարքելու այստեղ»։