Լրահոս
Միջազգային
10:35
24.03.26
637

Ավելի քան 1000 զոհ և 2700 վիրավոր. Իսրայել-«Հեզբոլլահ» հակամարտության սարսափելի թվերը

Img default alt hy

Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Բեյրութից 12 կիլոմետր դեպի հարավ գտնվող Բշամուն քաղաքին, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։ Այս մասին ասված է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

«Ալեյի շրջանի Բշամուն բնակավայրին իսրայելական հակառակորդի հարվածի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է երկու մարդ, ևս հինգը ստացել են վնասվածքներ», - նշված է զեկույցում։

Գերատեսչությունը հայտնել է նաև երեք քաղաքացու զոհվելու և ավելի քան հինգի վիրավորվելու մասին՝ Տեյրդեբբա և Նաբաթիա բնակավայրերին Իսրայելի հասցրած ավիահարվածների հետևանքով։

«Հեզբոլլահի» և Իսրայելի միջև հակամարտության էսկալացիայի սկզբից՝ մարտի 2-ից ի վեր, Լիբանանում իսրայելական հարվածներից, վերջին պաշտոնական տվյալներով, զոհվել է 1039 մարդ, վիրավորվել՝ 2786 քաղաքացի։