Լրահոս
Միջազգային
12:36
23.04.26
199

Աշխարհը բախվել է պատմության մեջ խոշորագույն էներգետիկ ճգնաժամին․ ՄԷԳ ղեկավար

Img default alt hy

Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը պատմության մեջ ամենախոշորն է անվանել էներգետիկ ոլորտի այն ճգնաժամը, որն առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության հետևանքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա՝ ժամանակակից պատմության մեջ եղել է երեք խոշոր էներգետիկ ճգնաժամ՝ երկու նավթային՝ 1973 և 1979 թվականներին, և մեկ գազային՝ 2022 թվականին։ Նավթային երկու ճգնաժամերի հետևանքով համաշխարհային շուկայի կորուստները միջինում կազմել են օրական 5 միլիոն բարել, մինչդեռ ներկայիս ճգնաժամի արդյունքում դրանք հասել են օրական 13 միլիոն բարելի։ 2022 թվականին շուկան զրկվել է 75 միլիարդ խորանարդ մետր գազից, իսկ 2026 թվականին կորուստներն արդեն գնահատվում են 100 միլիարդ խորանարդ մետր։

«Ի հավելումն նավթի և գազի՝ նկատվում են կարևոր ռեսուրսների՝ պարարտանյութերի, նավթամթերքի, հելիումի և ծծմբի մատակարարումների խոշոր ընդհատումներ։ Սա նշանակալի ազդեցություն կունենա մատակարարման շղթաների վրա ողջ աշխարհում։ Աշխարհը կբախվի դրան առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։ Եթե հաշվի առնենք այս ամենը, ապա մենք հիմա իսկապես գործ ունենք խոշորագույն էներգետիկ ճգնաժամի հետ»,- ասել է Բիրոլը Սինգապուրում՝ ամերիկյան CNBC հեռուստաալիքի կազմակերպած միջոցառման ժամանակ։