Լրահոս
Հասարակական
20:25
26.03.26
2 147

Պահեստազորայիններ են դանակահարվել Վարդենիսում

Img default alt hy

Վարդենիսում պահեստազորայիններ են դանակահարվել:

Պաշտպանության նախարարությունը հաստատում է ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, որ դանակահարվել է 3 զինծառայող:

«Վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալում են: Նախաձեռնվել է վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»,- «Հայլուրի» թղթակցին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Մակարյան-նյուզի» տեղեկություններով՝ պահեստազորայինները վիճել են, սակայն վեճի պատճառը հայտնի չէ: Պաշտպանության նախարարության արձագանքից պարզ է դառնում, որ դանակահարվածները վարժական հավաքների մասնակիցներ են։