Լրահոս
Առողջապահական
22:49
21.03.20
105

Արտակարգ դրությունը՝ Երեւանի տրանսպորտում

Երեւանի պոլիկլինիկաները արտակարգ ռեժիմով են աշխատում: Դռնեը բաց են նաեւ շաբաթ-կիրակի: Թոքի ռենտգեն հետազոտությունն անվճար կլինի: Քաղաքապետարանից վստահեցնում են՝ այս օրերին պարբերաբար ախտահանում են բազմահարկ շենքերի վերելակները, մաքրում աղբատարները: Ախտահանվում է նաեւ քաղաքի տրանսպորտը: Դրանց թիվը կրճատվել է վարորդների մի մասը խիստ հետեւում է տանը մնալու հորդորին: Սակայն ուղեւորների մեծ մասը կարծես թե այդ կոչը անտեսում է: