Լրահոս
Իրավական
18:30
06.04.20
74

Արմեն Թավադյանը դատի է տվել ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանին

Img default alt hy

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանը հայցադիմում է ներկայացրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Նրա խոսքով՝ հայցի պատճառը 2020թ. մարտի 4-ին՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կողմից Բրիտանական դեսպանատան աջակցությամբ կազմակերպված «Իրավական սեփականատերերի հրապարակայնությունը մեդիաոլորտում» թեմայով քննարկման ժամանակ Աշոտ Մելիքյանի հայտարարությունն է: Բանն այն է, որ Մելիքյանն ասել էր. «Մենք գիտենք, թե նա ցուցարարին ինչպես է շշով խփել, ինչպես է փորձել կաշառել»: Հայցվոր կողմը պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը և փոխհատուցում՝ 2 մլն ՀՀ դրամի չափով: 

Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլիպոսյանին:

 

Աղբյուր` Փաստինֆո