Լրահոս
Քաղաքական
16:00
07.03.26
123

Արցախցների վերադարձի հարցը բացարձակապես չկա մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում․ Լևոն Քոչարյան

Img default alt hy

Արցախի հարցում մեր հստակ մոտեցումն այն է, որ այն, ինչ հիմա մենք իրատեսականորեն կարող ենք պահանջել և կարող ենք ունենալ, դա արցախցիների անվտանգ հետ վերադարձի իրավունքն է: Սա մի պահանջ է, որն իսկապես հասկանալի է բոլորի համար, այսինքն՝ արտաքին, խոշոր խաղացուցողների համար: Ոչ մեկ չի կարող ասել, որ մի ժողովուրդ, որն այդտեղ ապրել է հազարամյակներ, իրավունք չունի վերադառնալ։ 
Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Ցավոք սրտի այս հարցը հիմա բացարձակապես չկա մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում։ Իշխանությունները սա փորձում են բացատրել նրանով, որ սա վտանգավոր է։

Նույնիսկ ասում են, որ երբ մենք խոսում ենք արցախցիների վերադարձից, Ադրբեջանը խոսում է ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին, բայց անգրագիտություն է նման ձևով մեկը մյուսին հակադրելը»,- ասաց պատգամավոր Լևոն Քոչարյանը։