Լրահոս
Արցախ
22:09
26.02.20
114

Արցախը պատրաստվում է նոր նախագահ եւ խորհրդարան ընտրել

Արցախում այսօր պաշտոնապես մեկնարկել է մարտի 31-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Հայկական երկրորդ հանրապետության ընտրական պատմության մեջ առաջին անգամ համատեղ անցկացվող երկու ընտրությունների համար կգործեն առանձին քվեատուփեր: Եթե Հանրապետության Նախագահի քվեաթերթիկը հայտնվի Ազգային ժողովի ընտրությունների քվեատուփի մեջ կամ էլ հակառակը, ապա քվեն կհամարվի անվավեր: