Լրահոս
Արցախ
22:14
20.02.20
117

Արցախի վերածննդի օրն է

Այսօր Արցախը նշում է վերածննդի օրը: 88-ի այս օրը արցախցիները միահամուռ որոշեցին միանալ Հայաստանին: Երևանի Ազատության ու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակներում վերածնվում էր ոչ միայն Արցախը, այլև՝ հայկական երազանքը, անկախությունը: Տոնական օրվա առթիվ շնորհավորանքների պակաս չկա: Հայկակական երկու հանրապետությունների ներկա, նախկին նախագահները, Արցախի անկախությունը կերտած, ու այդ անկախությունը պահող մարդիկ շնորհավորել են համայն հայությանը, Կեցցե՜ ազատ Արցախը: