Լրահոս
Արցախ
21:06
12.02.20
88

Արցախ տանող բոլոր ճանապարհները փակ են

Գիշերվանից բքի պատճառով փակ են Արցախ տանող բոլոր ճանապարհները։ Ավելի քան 200 մեքենա գիշերը մնացել է բաց երկնքի տակ: Ուղևորների մեծ մասը գնում էին Արցախ մասնակցելու զինվորների երդման արարողությանը: Պաշտպանության նախարարությունը որոշել է արտակարգ իրավիճակի պատճառով երդման արարողությունները մի քանի օրով հետաձգել։ Բայց թե քանի օր մեքենաները կմնան ճանապարհին հայտնի չէ: Առաջիկա օրերին այդ տարածքում կշարունակվի բուքը: