Լրահոս
Միջազգային
21:15
07.03.26
142

Անորոշ վիճակում են հայերը Դուբայից՝ Երուսաղեմ. Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա

Չնայած Դուբայի իշխանությունը հերքում է, թե իրանական դրոնները հարվածել են միջազգային օդակայանին, այսօր առավոտյան այդ օդակայանից թռիչքները հետաձգվել էին: Շատ ուղևորներ տարբեր լրատվամիջոցների հայտնել էին, որ պայթյունների ձայներ են լսել, երբ պատրաստվում էին ինքնաթիռ բարձրանալ: 

«Ֆլայ Դուբայ» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքի ուղևորները պայթյունի պահին արդեն ինքնաթիռում են եղել: Հետաձգված թռիչքը կայացել է ավելի քան 10 ժամ ուշացումով: