Լրահոս
Հասարակական
14:35
08.03.26
520

«Անհնար է դիմանալ այս տանջանքին»․ անհետ կորածների մայրերի խաղաղ ակցիան՝ կառավարության դիմաց

Img default alt hy

Այսօր անհետ կորած զինծառայողների մայրերը խաղաղ ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։

«Այսօր խաղաղ ակցիա եք անում, բայց ոչ լռության, որովհետև պիտի մենք խոսենք, որովհետև էլ չի լինում լռել այս ցավի մասին։ Անհնար է դիմանալ այս տանջանքին, տառապանքին, մենք սպասում ենք մեր զավակներին։ Սպասումը, անորոշությունը օրեցօր ավելի է սաստկանում, սուտ է, որ ասում են՝ ժամանակը բուժում է, ժամանակը չի կարող բուժել, որովհետև կարոտը էլ ավելի է սեղմում, որովհետև չենք կարում, մենք արդեն մահանում ենք, հասկանում եք, մարում ենք մենք արդեն, ունենք շատ ծնողներ, որ ցավոք այսօր մեր հետ չեն, որովհետև չդիմացան էս ցավին»,-ասաց 44–օրյա պատերազմին անհետ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը` Ասյա Դանիելյանը։

Նա հավելեց, որ պահանջում են և՛ արդարադատության նախարարությունից, և՛ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, և՛ դատախազությունից, որ գտնեն իրենց որդիներին։

Ավելօին՝ տեսանյութում։