Լրահոս
Միջազգային
18:00
21.03.26
152

ԱՄՆ-ը հայտարարել Է Իրանում ավելի քան 8 հազար ռազմական թիրախ խոցելու մասին

Img default alt hy

ԱՄՆ-ն Իրանում խոցել է ավելի քան 8 հազար ռազմական թիրախ, այդ թվում՝ 130 նավ. պնդում է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Բրեդ Քուպերը։

«Այս պահի դրությամբ մենք խոցել ենք ավելի քան 8 հազար ռազմական թիրախ, այդ թվում՝ Իրանի 130 նավ»,- հայտարարել է Քուպերը տեսաուղերձում, որը հրապարակվել է հրամանատարության X սոցիալական ցանցի էջում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն իրականացրել են ավելի քան 8 հազար մարտական թռիչք։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։