Լրահոս
Միջազգային
12:57
08.03.26
184

ԱՄՆ-ը արագ հաղթանակ է տանում Իրանի նկատմամբ. Դոնալդ Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Միացյալ Նահանգները արագ հաղթանակ են տանում Իրանի նկատմամբ։

«Մենք հաղթում ենք արագ և աննախադեպ մակարդակով»,-ասել է նա CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Իրանում գրեթե ամեն ինչ ենթարկվել է ոչնչացման։ «Հրթիռները հողին են հավասարեցվել, դրանցից շատ քիչ են մնացել։ Անօդաչու թռչող սարքերը պայթեցված են, գործարանները հենց հիմա ոչնչացվում են։ Ռազմածովային ուժերը ոչնչացված են, ռազմաօդային ուժերը՝ նույնպես, յուրաքանչյուր ռազմական տարր վերացված է։ Նրանց ղեկավարությունը ոչնչացված է։ Չկա մի բան, որը քանդված չլինի»,-հայտարարել է ամերիկյան առաջնորդը։