Լրահոս
Միջազգային
17:00
21.03.26
463

ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանին դուրս մղել էներգետիկ բոլոր շուկաներից. Լավրով

Img default alt hy

Մոսկվան առայժմ չի տեսնում Ռուսաստանի շահերը հարգելու ԱՄՆ-ի ձգտումը. Վաշինգտոնը փորձում է Մոսկվային դուրս մղել էներգետիկ բոլոր շուկաներից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեզ դուրս են մղում համաշխարհային էներգետիկ բոլոր շուկաներից։ Հետո կմնա միայն մեր սեփական տարածքը։ Ամերիկացիները կգան մեզ մոտ ու կասեն, թե իրենք կողմ են մեզ հետ համագործակցությանը։ Բայց եթե մենք պատրաստ ենք մեր տարածքում իրականացնել փոխշահավետ նախագծեր և ամերիկացիներին տրամադրել այն, ինչ իրենց հետաքրքրում է՝ հաշվի առնելով նաև մեր շահերը, ապա նրանք էլ պետք է հաշվի առնեն մերը։ Առայժմ մենք դա չենք տեսնում»,- ասել է Լավրովը «Հիշել ամենը» (Вспомнить все) հաղորդման եթերում։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները «ողջունել և ողջունում են այն, որ Ռուսաստանին մարգինալացնում են եվրոպական էներգետիկ շուկաներում», և դա, ըստ նրա, «ամբողջ աշխարհում, բոլոր տարածաշրջաններում էներգետիկ գերիշխանության բացահայտ հավակնություն է»։

«Սա արտառոց իրավիճակ է՝ վերադարձ այն ժամանակներին, երբ միջազգային հարաբերությունների ոչ մի շրջանակ չկար։ Ուղղակիորեն ասվել է՝ Միացյալ Նահանգների շահերը գերակա են ցանկացած միջազգային պայմանավորվածությունից»,- եզրափակել է նախարարը։