Լրահոս
Միջազգային
10:54
23.04.26
599

ԱՄՆ-ն Իրանի դեմ տախտակամածային հրանոթ է կիրառել՝ վերջին 38 տարվա մեջ առաջին անգամ․ TWZ

Img default alt hy

Ամերիկյան Spruance հրթիռակիր Էսկադրային ականակրի տախտակամածային հրանոթներից Իրանի ափերի մոտ գտնվող բեռնատար նավի ուղղությամբ արձակված կրակոցները դարձել են վերջին 38 տարվա ընթացքում ԱՄՆ ռազմածովային ուժերի մասնակցությամբ նմանատիպ առաջին միջադեպը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է The War Zone (TWZ) պորտալը։

«Ռազմածովային նավի կողմից մեկ այլ նավի դեմ տախտակամածային հրանոթի կիրառման վերջին անհերքելի դեպքը տեղի է ունեցել «Աղոթարար» (Praying Mantis) գործողության ժամանակ», - պորտալին հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի անանուն ներկայացուցիչը:

«Աղոթարար» ռազմական գործողությունն իրականացվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից 1988 թվականի ապրիլի 18-ին Պարսից ծոցում՝ ի պատասխան իրանական ականի վրա ամերիկյան ֆրեգատի պայթյունի։ Մարտական գործողությունների արդյունքում Միացյալ Նահանգները ոչնչացրել էր Իրանին պատկանող երկու նավթային հարթակ, մեկ ֆրեգատ և մեկ մոտորանավակ։ Այդ ժամանակ «Աղոթարար» գործողությունը ԱՄՆ-ի համար խոշորագույն ծովամարտն էր Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

Ապրիլի 19-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնեց Touska բեռնատար նավի գրավման մասին, որը շարժվում էր դեպի իրանական Բենդեր Աբաս նավահանգիստ։ Ըստ նրանց տեղեկությունների՝ Spruance-ը մի քանի կրակոց է արձակել 127 մմ տրամաչափի Mark 45 թնդանոթից նավի մեքենայական բաժանմունքի ուղղությամբ։