Լրահոս
Միջազգային
23:00
22.03.26
754

ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է փոխհատուցեն Իրանի ատոմային օբյեկտներին հասցված վնասը․ Արաղչի

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարձակումներն անվանել է միջազգային իրավունքի խախտում, կոչ է արել ՄԱԿ-ին հանդես գալ հաստատակամ դիրքորոշմամբ և Միացյալ Նահանգներից ու Իսրայելից պահանջել է փոխհատուցել Իսլամական Հանրապետության ատոմային օբյեկտներին հասցված վնասը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նաթանզի և Բուշերի էլեկտրակայանի մոտակայքում գտնվող Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները ՄԱԿ-ի Կանոնադրության, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտում են»,-նշել է Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշին ուղղված նամակում: 

Նա հավելել է, որ «միջուկային օբյեկտներին հասցվող հարվածները կարող են հանգեցնել ռադիոակտիվ նյութերի լայնածավալ արտանետման և չափազանց վտանգավոր հետևանքների մարդկանց ու շրջակա միջավայրի համար»:

Արաղչին Իրանի ատոմային օբյեկտների ռմբակոծությունները որակել է որպես «ագրեսիայի ակտ», կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումները և պահանջել «Իսրայելի ու Միացյալ Նահանգների կողմից պատճառված վնասի լիարժեք փոխհատուցում»։