Լրահոս
Միջազգային
14:03
24.03.26
284

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները հաջող էին ընթանում մինչև ռազմական գործողությունները․ Պեսկով

Img default alt hy

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները բավականին հաջող էին ընթանում մինչև մարտական գործողությունների սկիզբը։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հայտարարել է, որ Թեհրանը գործնականում հաստատում էր խաղաղ բանակցությունների իր պատրաստակամությունը և բաց էր դրանց շարունակման համար մինչև մարտական գործողությունների մեկնարկը՝ մինչև Իրանին հասցված առաջին հարվածի պահը:

«Այդ բանակցությունները բավականին հաջող էին առաջ ընթանում»,- լրագրողների համապատասխան հարցին ի պատասխան ասել է Պեսկովը: