-
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26 -
Միջազգային
Ծանր մարտեր են ուկրաինական ռազմաճակատում. պատերազմը դադարեցնելու մասին են խոսել Լավրովն ու Ռուբիոն
17:3723.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով
17:2623.07.26 -
Իրավական
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և թաքցրել դին կիսակառույց շինությունում
16:0923.07.26 -
Հասարակական
Տոննաներով լոլիկը փչանում է Արարատյան դաշտում. ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը
15:4523.07.26 -
Հասարակական
Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. Տեր Եսայի․ «Սպուտնիկ Արմենիա»
15:2023.07.26 -
Հասարակական
Որ փակել են՝ ո՞վ ա էս մարդկանց տունը պահելու, ոստիկաննե՞րը․ «Առինջ մոլի» աշխատակից
14:5423.07.26
Ամբոխավար Նիկոլ Փաշինյանին ժողովրդավար են հռչակում, քանզի նա կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ. Թևանյան
Ամբոխավար Նիկոլ Փաշինյանին ժողովրդավար են հռչակում, քանզի նա կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ, գրել է պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Սեփական «շան որդու» սինդրոմը․ ինչու է Արևմուտքն աչք փակում Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների վրա, ինչը չէր անի Սերժ Սարգսյանի և առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին
Ժողովրդավարությունը և իրավապաշտպանությունն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսում է այդ արժեքները տարածողների աշխարհաքաղաքական շահը։ Հայաստանում դա սրությամբ է զգացվում։
Ամբոխավար Նիկոլ Փաշինյանին ժողովրդավար են հռչակում, քանզի նա կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Այնպես չէ, որ Փաշինյանը սկզբունքային հակառուսական գծի մեջ է։ Նա հանուն աթոռի կարող է նաև Պուտինի նկարով դաջվածք անել իր մարմնի վրա։ Բայց ամեն դեպքում կարող է նաև հանուն աթոռի Էրդողանի ու Բայդենի նկարներն էլ անել նույն տեղում։
Արևմուտքում հաշվում են, որ ինչ-ինչ հանգամանքների դեպքում Նիկոլը կարող է ցանկալի հաճախորդ դառնալ՝ օգտագործվելով հակառուսական նախագծերում։ Փաշինյանի գլխավոր ընդդիմախոսների պարագայում դա բացառվում է, հետևաբար՝ Արևմուտքի, տվյալ դեպքում նաև՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Նիկոլը դառնում է նախընտրելի։
Հատուկ ընդգծեմ, որ Արևմուտքը Հայաստանի դեմ բան չունի։ Արևմուտքի թիրախը մեր տարածաշրջանում Ռուսաստանն է, իսկ դաշնակիցը՝ Թուրքիան։ Ահա այստեղ է, որ Հայաստանը կարող է մանրադրամ դառնալ Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերում։
Հակառուսականությունը մեր դեպքում ավտոմատ դառնում է թուրքամետություն՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Ահա այս հանգամանքներից ելնելով էլ Արևմուտքն իր վերաբերմունք է ցույց տալիս Հայաստանում տիրող ներքաղաքական զարգացումներին․ ոչ մի անձնական բան, միայն աշխարհաքաղաքականություն։
Եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ինքը կողմ է Ռուսաստանի ռազմաբազան Գյումրիից հանելուն, կողմ է ՀԱՊԿ-ից դուրս գալուն, մի խոսքով՝ հայտարարի, որ մտնում է ՆԱՏՕ-ի, մեր դեպքում՝ Թուրքիայի հովանու տակ, ապա Արևմուտքը, տնաբույծ դրամաշնորհային իրավապաշտպանները կարող են չնկատելու տալ, ավելի ճիշտ՝ ծափահարել Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ նա ցուցարարների դեմ ոչ միայն ոստիկանական բիրտ ուժ կիրառի, այլ նաև ՍՈՒ-30 կործանիչներով հարվածի Երևանի Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին (այս դեպքում, ի տարբերություն պատերազմի օրերի, հրթիռներ հաստատ նա կգտնի)։
Եթե Նիկոլը հայտարարի, որ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից և գնա ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատուն՝ իր աջակցությունը հայտնելու «ժողովրդավար» Զելենսկուն, ապա դրանից հետո եթե նույնիսկ հրանոթներով հարվածի ցուցարարներին, ապա Արևմուտքը և իրավապաշտպանների անվան տակ թաքնված տնաբույծ թուրքական 5-րդ շարասյունը կողջունեն դա ու կհամարեն գերժողովրդավար մոտեցում։
Փաշինյանը նման բաներ դեռ չի ասել կամ արել, բայց մի օր կարող է ասել կամ անել։ Ամեն ինչ կախված է հանգամանքներից ու աթոռային շահից։ Փաշինյանը 2018-ից մտավ Բոլթոնի պլանի մեջ, մի պահ հետ քաշվեց, հետո էլի գնաց այդ ուղղությամբ։ Հիմա նույն պինգ-պոնգն է խաղում՝ Հայաստանի ու Արցախի հաշվին։
Նա Բրյուսելում ամբողջությամբ մտել է արևմտյան, կամ որ նույնն է՝ թուրք-ադրբեջանական օրակարգի մեջ։ Ճիշտ է, Նիկոլը զուգահեռաբար նաև մոսկովյան հարթակին է «այո» ասում, բայց մի ոտքը Բրյուսելում է, ինչը շանս է թողնում Արևմուտքին՝ հակառուսական գիծ տանելու համար։
Հենց այդ շանսից ելնելով էլ հայաստանյան «քաղաքացիականներին», «իրավապաշտպաններին» հայաստանյան քաղաքական զարգացումների պահով դրսից տվել են ոչ թե «ֆա՛ս», այլ՝ «ֆո՛ւ» հրահանգը։ Այսինքն՝ չնկատելու տալ ոստիկանության առանձին ներկայացուցիչների հանցագործությունները ցուցարարների նկատմամբ։
Մինչդեռ եթե նման բան լիներ Սերժ Սարգսյանի ու առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, ապա «իրավապաշտպան» աշխատողները, արևմտյան հայտնի երկրների դեսպանատները, միջազգային հայտնի կառույցներն ու այն կռացած տիկինը տիեզերական մասշտաբի այնպիսի ոռնոց կբարձրացներին, որ հնարավոր չէ նկարագրել։
Հիմա սրանք լռում են, քանզի իրենց «շան որդու» ոստիկանն է քացով խփում գետնին ընկած ցուցարարի դեմքին, իրենց «շան որդու» ոստիկանն է հետևից խփում բերման ենթարկվող ցուցարարին, իրենց «շան որդու» ոստիկանն է կնոջը հարվածում։
Կրկնեմ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատականության ռահվիրաները տվյալ դեպքում առաջնորդվում են «շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքով։
Նեղսրտել պետք չէ։ Պետք է այս ամենն ընդունել ի գիտություն և շարժվել առաջ՝ միշտ հիշելով սեփական երկրի շահերի մասին և այն մասին, որ պետությունը դաշնակիցներ է ունենում, երբ իրենից բան է ներկայացնում։ Թե չէ նվնվալն անիմաստ զբաղմունք է։ Նեղանալ ամերիկացիներից կամ ռուսներից, որ իրենց շահն են առաջ տանում, պարզապես անմեղսունակություն է։
Զարմանալ ու զայրանալ, որ թուրքերն ու ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանին են պաշտպանում և փորձում նրա միջոցով կուլ տալ մեր երկիրը, նույնպես անմեղսունակություն է։ Բա թշնամի երկրներից ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Դու քոնն արա, դաշնակիցներ էլ կունենաս, բարեկամներ էլ կունենաս, թշնամիներիդ էլ կզսպես ու կստիպես հարգել քեզ։
Իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ անել, որ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները խորանան ու նոր օրակարգով զարգանան, ինչպես նաև Արևմուտքի հետ գործընկերությունը չվերածվի աշխարհաքաղաքական ընտրության հարցի ու դառնա իրապես գործընկերային, բարեկամական։
Դե իսկ խաղաղության օրակարգը միայն արժանապատիվ, պրոֆեսիոնալ մարդիկ կարող են ապահովել, այլ ոչ թե դավաճանի պիտակով անգրագետները կամ անգրագետի պիտակով դավաճանները»,- գրել է նա։
-
15:50
26.07.26
Ծառուկյանի ոտի տակի ցեխը չարժի. մարդիկ տհաճ հարցեր ունեն՝ Փաշինյանին
Կարդալ ավելին
-
15:20
26.07.26
Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց
Կարդալ ավելին
-
21:39
25.07.26
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
Կարդալ ավելին
-
17:53
25.07.26
Փաշինյանը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Կարդալ ավելին