Լրահոս
Կրթություն և գիտություն
22:50
27.10.19
54

Աղվորիկ գյուղում կրթության սով է, ինքնահոսի մատնված կրթություն եւ...սերունդ

Այս շաբաթ մտահոգիչ վիճակագրություն հրապարակվեց մեր երկրում տարբեր պատճառներով դպրոց չգնացող երեխաների մասին: Պարզվում է՝ 2018/19 ուսումնական տարվա ընթացքում դպրոց չի գնացել 367 աշակերտ: Ստացվում է մոտավորապես ամեն օր մեկ աշակերտ այլևս դպրոց ոտք չի դնում:
Վիճակագրությունը խոսում է նաև կրթությունից զրկվելու պատճառների մասին: Այդ երեխաների 30 տոկոսը դպրոց չի գնում սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատճառով, կամ ինչպես ծնողներն են ասում շոր-կոշիկ չունենալու: Իսկ ավելի քան 50 տոկոսը որովհետև ընտանիքը թույլ չի տալիս: Վերջինի դեպքում պատճառները հիմնականում ազգային են: Ինչպես եզդիների պարագայում:
Այս թվերի հետևում մարդիկ են, իմ ու ձեր պես, որ ժամանակին կարող էինք զրկվել նույնիսկ գրել-կարդալու հնարավորությունից: