Լրահոս
Միջազգային
18:50
21.03.26
155

Աղետալի ջրհեղեղ՝ Հավայիում․ նահանգապետը նախազգուշացնում է միլիարդավոր դոլարների վնասի մասին

Img default alt hy

ԱՄՆ Հավայի նահանգում ջրհեղեղի վտանգի պատճառով շուրջ 5500 բնակիչ տարհանման հրահանգ է ստացել։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, հորդառատ անձրևներն արդեն տասնյակ տներ են ավերել։ 

Տեղի իշխանությունները մտահոգություն են հայտնել, որ կարող է փլուզվել 120 տարվա վաղեմության ամբարտակը։ Նահանգապետ Ջոշ Գրինի կանխատեսմամբ՝ աղետի հասցրած վնասը կարող է գերազանցել 1 մլրդ դոլարը։