Լրահոս
Հասարակական
22:51
23.03.26
149

Աղետ և մեծ լարվածություն՝ բանտերում. «Վարդաշենից» փախած դատապարտյալին դեռ չեն գտել

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից փախած դատապարտյալը դեռ ազատության մեջ է: Ըստ Ներքին գործերի նախարարության՝ այս պահին օպերատիվ-որոնողական աշխատանքները շարունակվում են: Անցած մեկ շաբաթում սկանդալային դեպքերի մի ամբողջ շղթա է գրանցվել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: «Արմավիրում» կախված կալանավոր է հայտնաբերվել, մեկին էլ խցակիցներն ու քրեակատարողականի ծառայողներն են փրկել անձնասպանությունից: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ահազանգում է՝ քրեակատարողական հիմնարկներում հաճախ վտանգ է սպառնում դատապարտյալների կյանքին: