Լրահոս
Միջազգային
16:17
27.02.26
91

Աֆղանական զորքերը գրոհել են Պակիստանի միջուկային կենտրոնը. կան զոհեր

Img default alt hy

Աֆղանական զորքերը գրոհել են Պակիստանի միջուկային կենտրոնը. կան զոհեր, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։

«Կոկալի շրջանի ռազմական կենտրոնին և ևս մեկ միջուկային կենտրոնին հասցված հարվածներից հետո հարյուրավոր զոհեր և վիրավորներ են տեղափոխվել Իսլամաբադի հիվանդանոց»,- ասված է X սոցիալական ցանցի հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ Քաբուլը փետրվարի 27-ի գիշերը Դյուրանդի գծի երկայնքով գործողություն է իրականացրել պակիստանյան ուժերի դեմ, իսկ ցերեկը սկսել է նորը։ Իսլամաբադն իր հերթին ավիահարվածներ է հասցրել աֆղանական Քաբուլ, Քանդահար և Պակտիա նահանգներին։

Երկու երկրներն էլ հայտնում են զինվորականների շրջանում հարյուրավոր զոհերի մասին։