Լրահոս
Տարածաշրջան
11:42
06.03.26
84

Ադրբեջանի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության վիճակի

Img default alt hy

Ադրբեջանի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի: Միաժամանակ սկսվել է պահեստազորում գտնվող զինծառայողների զորակոչը,- այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Ադրբեջանի զինվորական ստորաբաժանումները տեղակայվել են մարտական դիրքերում:

Զորահավաքային միջոցառումների շրջանակում զորամասերը դուրս են բերվում մարտական դիրքեր կամ նախապես որոշված նշանակության վայրեր:

Հիշեցնենք՝ Իրանի տարածքից արձակված երկու անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) ընկել և պայթել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում: Ադրբեջանը դատապարտել է հարձակումը և հայտարարել, որ անպատասխան չի մնա: