Լրահոս
Քաղաքական
20:45
30.10.25
151

Ադրբեջանի հետ շփումների գովք և Հայաստանի նախընտրական քարոզարշավ. Փաշինյանը՝ Փարիզում

Փարիզում գտնվող Փաշինյանն այսօր անգամ Խաղաղության 8-րդ ֆորումն է որպես հարթակ օգտագործել նախընտրական քարոզչության համար՝ չնայած խորհրդարանական ընտրություններին դեռ 8 ամիս կա, ու իշխանությունը վստահեցնում է, որ արտահերթի չեն գնում: 

Ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետը ընտրությունների քաղաքական մեծ նշանակությունն է ընդգծել՝ Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի մասին խոսելու ընթացքում: