Լրահոս
Միջազգային
23:34
07.03.26
175

Ադրբեջանի ԱԳՆ-ն բարձր է գնահատել ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը՝ Նախիջևանի ուղղությամբ իրանական հարվածների հետ կապված

Img default alt hy

Ադրբեջանի ԱԳՆ-ն բարձր է գնահատել ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը՝ Նախիջևանի ուղղությամբ իրանական հարվածների հետ կապված։

«Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ Պետական դեպարտամենտի հայտարարությունը, որը դատապարտում է Ադրբեջանի տարածքի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները, և գերատեսչության կողմից մեր երկրի հետ ցուցաբերված համերաշխությունը։

Վաշինգտոնի դիրքորոշումը լիովին համապատասխանում է 2026 թվականի փետրվարի 10-ին ստորագրված Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության մասին խարտիայի ոգուն և բովանդակությանը։

Այսպիսի լարված ժամանակահատվածում բազմաթիվ երկրներ իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել Ադրբեջանին։ Մենք երախտապարտ ենք նրանցից յուրաքանչյուրին։ Բնականաբար, աշխարհի ամենաազդեցիկ պետության՝ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված աջակցությունը հատուկ նշանակություն ունի։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ-ին սկզբունքային դիրքորոշման համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։