Լրահոս
Մշակույթ
18:37
25.03.26
143

Ադամովի գեղեցիկ վախերն ու ցավերը. նշանավոր դրամատուրգի ինքնակենսագրությունը՝ հայերեն

«Ադամովյան օրեր» են Հայաստանում: Այսուհետ հայ ընթերցողը հայերեն կարող է մտածել ֆրանսիացի դրամատուրգ Արթուր Ադամովի հետ սեփական վախերի ու ցավեցնող անկումների մասին: «Մարդը և երեխան» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն է եղել Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում: