Լրահոս
Հասարակական
17:30
08.03.26
215

Աբու Դաբիից և Դուբայից դեպի Օման 54 ՀՀ քաղաքացի է տեղափոխվել ավտոբուսով. ԱԳՆ

Img default alt hy

Այսօր Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է ՀՀ 54 քաղաքացու անվճար տեղափոխումն Օման, գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում։

ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան:  Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան:

Մարտի 8-ի առավոտյան դրությամբ՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցված է 95 քաղաքացի։