Լրահոս
Հասարակական
11:54
09.03.26
952

ԱԱԾ-ն պետգնում է արել Խաչատուր Սուքիասյանի ու Անահիտ Ավանեսյանի ընտանիքներին պատկանող ընկերություններից

Img default alt hy

Ազգային անվտանգության ծառայությունը 646 հազար դրամի դեղորայք է գնել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքին առնչվող «Արֆարմացիա» ՓԲԸ-ից, Անահիտ Ավանեսյանը 2014-2015 թվականներին այդ ընկերությունում տնօրեն է աշխատել: Մեկ այլ գնմամբ ԱԱԾ-ն 6 մլն 885 հազար դրամի գնում է կատարել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանսից», գնվել է շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրական ծառայություն: