Լրահոս
Աշխարհ
22:30
26.03.26
602

Ուժգին երկրաշարժ՝ Ճապոնիայի ափերի մոտ. այն գնահատվել է «ավերիչ»

Img default alt hy

Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի Հոնսյու կղզու արևելյան ափերի մոտ, հզոր երկրաշարժ է գրանցվել։ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6,2 մագնիտուդ։

Մարտի 26-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միյակո քաղաքից 165 կմ արևելք։ Ըստ մասնագետների՝ էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությունը գնահատվել է որպես «ավերիչ»։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Երկրաբանական ծառայությունն առավել բարձր ցուցանիշ է արձանագրել՝ երկրաշարժի ուժգնությունը գնահատելով 6,5 մագնիտուդ։ Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով՝ բնական աղետի օջախը գտնվել է ընդամենը 9,5 կմ խորության վրա