Լրահոս
Իրավական
22:36
11.03.20
89

«5-րդ ալիք»-ի սեփականատերն ազատ արձակվեց

Կալանավորումից 79 օր անց, դատարանի որոշմամբ ազատ արձակվեց մեր հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը: Մոտ երկու ժամ առաջ, նա փաստաբանների ուղեկցությամբ դուրս եկավ «Երեւան» քրեակատարողական հիմնարկից: Այնտեղ նրան դիմավորեցին մի քանի տասնյակ աջակիցներ հարազատներ, մտերիմներ, ընկերներ ու գործընկերներ: Նրանց մեջ էր նաև հանրապետության երկրորդ նախագահի կրտսեև որդին՝ Լեւոն Քոչարյանը: Գրկախառնություններից, շնորհավորանքներից ու բարեմաղթանքներից հետո, Արմեն Թավադյանը շփվել է լրագրողների հետ: Իր դեմ քրեական հետապնդման մասին խոսելուց ձեռնպահ է մնացել, թեև խոստացել է առաջիկայում մանրամասն անդարադառնալ իր հետ կատարվողին: Թավադյանը նաև ասել է, որ իրեն լավ է զգում ու նույնիսկ կատակել է: