Լրահոս
22:09
20.02.20
107

3 միլիարդ 447 միլիոն դրամ՝ հանրաքվեի համար. կառավարության օրակարգը

Սահմանադրական դատարանի 7 անդամի այդ շենքում չտեսնելու համար կառավարությունը, հարկատուներիս ձևավորած բյուջեից պատրաստ է ծախսել մոտ 3.5 մլրդ դրամ: Եթե ձեր մտքով էլ է անցնում, որ այդ գումարը ծախսելու հազար ու մի տեղ կարող էին գտնել, ապա վարչապետը խորհուրդ չի տալիս այդպես մտածել: Նախ անցած տարի բյուջեի եկամուտները 1 մլրդ. դոլարով ավելացել են, հետո էլ գործադիրը վստահ է, որ ծախսված փողը հետ է գալու տնտեսական ճանապարհով: Կամ այլ կերպ ասած մինչև ՍԴ դատավորները չգնան լավ չենք ապրելու: Ի դեպ, տնտեսության մասին: Ըստ Վիճակագրական կոմիտեի 2019-ին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս: 2000-ականներին ենք սրանից բարձր ցուցանիշ ունեցել Փաշինյանին հիշեցրել է փոխվարչապետ Ավինյանը վարչապետը, սակայն, նախընտրել է արձանագրել, որ սա 2008-ից հետո ամենաբարձր թիվն է: