Լրահոս
Քաղաքական
14:35
21.03.26
386

2020-ի պատերազմը հետևանք էր սխալ քաղաքականության․ ամեն ինչ արեցին պարտության համար․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

«Հայաստան» դաշինքի անդամները՝ դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Աշտարակում հանդիպում են քաղաքացիների հետ։

«2020 թվականի պատերազմը չպետք է լիներ, այն հետևանք էր սխալ քաղաքականության: Ես ասում էի, որ սրանք մեր գլխին պատերազմ են բերելու, Արայիկ Հարությունյանի երդմանակալությունը Շուշիում կազմակերպելը սադրանք էր:  Բերեցին պատերազմ, իսկ պատերազմի ժամանակ ամեն ինչ արեցին պարտության համար»։ Հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մարտի 16-ին հայտարարվել է, որ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։