Լրահոս
Հասարակական
19:10
08.03.26
215

2-րդ դասարանում սպիտակ թաշկինակի վրա նկարեցի ծաղիկ ու նվիրեցի մայրիկիս. Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Շնորհավո՛ր Մայրության և Գեղեցկության տոնը, մեր մայրիկներ և քույրիկներ։

Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«2-րդ դասարանում էի, Մայրության և գեղեցկության տոնին մեծ եղբայրս ու քույրս ծաղիկ էին նվիրել մայրիկիս:

Ես փոքր էի, փող ձեռքս դեռ չէին տալիս, չգիտեի` ինչ նվիրել Մայրիկիս:

Մի սպիտակ թաշկինակի վրա նկարեցի ծաղիկ ու շնորհավորանք:

Նկարչական տաղանդի բացակայության պատճառով նկարս դժվար էր անվանել գեղեցիկ։

Բայց Մայրիկս շաատ ուրախացավ,  ու տարիներով պահում էր նվերս:

Շնորհավո՛ր Մայրության և Գեղեցկության տոնը, մեր մայրիկներ և քույրիկներ»։