Լրահոս
Հասարակական
21:24
08.03.26
770

1 զnհ, 3 վիրավnր. Երևանում բախվել են «Nissan»-ը և «Mitsubishi»-ն

Img default alt hy

Այսօր՝ մարտի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Բադալ Մուրադյան փողոցում բախվել են «Nissan» մակնիիշի և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մինչ քննչական խումբը դեպքի վայրի քննություն էր կատարում հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։