Լրահոս
Հասարակական
13:46
28.02.26
497

«Զվարթնոց» օդանավակայանում չվերթներ են հետաձգվել

Img default alt hy

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվատախտակի տվյալների համաձայն՝ այսօր ԱՄԷ-ից և Ռուսաստանից մի շարք չվերթների ուշացումներ են գրանցվել։

Մասնավորապես, հետաձգվել են դեպի Աբու Դաբի և Դուբայ, ինչպես նաև Մոսկվայից և Եկատերինբուրգից իրականացվող (և հակառակ ուղղությամբ) չվերթները։

Նախնական տեղեկություններով՝ չվացուցակի փոփոխությունները կապված են Իրանում տիրող ներկա իրավիճակի և օդային ուղիների վրա ազդող սահմանափակումների հետ։