Լրահոս
Իրավական
16:48
18.04.26
900

Զգուշացում․ «5G կապի» թարմացման անվան տակ տարվող հեռախոսազրույցները ընդհատեք

Img default alt hy

Կիբեռոստիկանությունը զգուշացնում է․

«5G կապի» թարմացման անվան տակ տարվող հեռախոսազրույցները ընդհատեք։ ​

Զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը։ Ձեզ զանգահարում են և ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակից, համոզում են, թե անհրաժեշտ է հեռախոսում տեղադրել հատուկ հավելված (ծրագիր)՝ 5G կապն ակտիվացնելու կամ կարգավորելու համար:

Ծրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, մուտք են գործում ձեր բանկային հավելվածներ և հափշտակում գումարը:

​ԿԱՐԵՎՈՐ Է ՀԻՇԵԼ. ​

- Երբեք մի՛ տեղադրեք անծանոթների կողմից առաջարկվող հավելվածներ

- Բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում տեղադրել կողմնակի ծրագրեր:

- Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես անջատեք հեռախոսը և զանգահարեք ձեր օպերատորի պաշտոնական թեժ գծին: ​Եղե՛ք իրազեկված և պաշտպանված: