Լրահոս
Հասարակական
19:47
23.10.25
286

Զայրացել է կարգալույծ եղածը. ոչ հոգևոր աղմուկ՝ Հովհաննավանքում

Լարվել է այսօր իրադրությունը Հովհաննավանքում, տասնյակ ոստիկաններ են ժամանել եկեղեցու տարածք, երբ հարսանիքի մասնակիցները մերժել են կարգալույծ քահանա, քաղաքացի Ստեփան Ասատրյանի պսակադրություն անցկացնելու առաջարկը: Մեկ այլ հոգևորական է պսակն անցկացրել: 

Նախկին քահանա Տեր Արամը, որին կաթողիկոս Գարեգին երկրորդն է օծել այդ անունով, այսօր Փաշինյանի թեզն է կրկնել, թե  կարգալույծ կաթողիկոսը չի կարող իրեն կարգալույծ անել: