Լրահոս
Քաղաքական
00:15
29.04.20
85

Ընդդիմությունն առաջարկում է բացել պետության «սեւ օրվա» քսակը

Քուչում պպզելը, փողոցում թքելը՝ մերժած Նոր Հայաստանի խորհրդարանում այսօր իրար թուքումուր են տվել պպզողների բառապաշարով: Ալեն Սիմոնյանի նյարդերն են տեղի տվել Էդմոն Մարուքյանի այն հարցից հետո, թե ինչո՞ւ պետությունը չի բացում մոտ 200 միլիարդ դրամ խնայողության քսակը եւ աջակցում՝ անապահով քաղաքացիներին: Ալեն Սիմոնյանը այս պարզ հարցի համար, նախ պոպուլիստ է անվանել Մարուքյանին: Հետո անցել՝ հայհոյանքների: Խորհրդարանում այսօր, նորից իրար գլխի էին հավաքվել, որպեսզի փոփոխություն անեն այս տարվա բյուջեի մասին օրենքում: Մոտ 5 տոկոս տնտեսական աճի փոխարեն, Հայաստանում սպասվում է երկուսից երկուսու կես տոկոս անկում: