Լրահոս
Քաղաքական
21:15
23.05.26
163

Խուժան են եղել, վախերի մեջ ապրող. ինչո՞ւ են «դարի հանցագործի» պես ՔԿ տարել պատգամավորի թեկնածուին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել-չբավարարելու հարցի քննությունը զրկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը քարոզարշավից: 

Թևանյանի խոսքով՝ հենց այդ նպատակն է հետապնդել իշխանությունը՝ իր դեմ լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով մեղադրանք առաջադրելով: Ինքը չի ընդունում մեղադրանքը: