Լրահոս
Իրավական
18:50
05.06.26
77

Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծամասամբ մերժվել են

Img default alt hy

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննչական մարմինները տապավել են դատարաններում․ Ալեքսան Ալեքսանյանի գործով «Ուժեղ Հայաստան»-ի 37 համակիրների կալանավորման միջնորդությունները դատարաններում մասսայաբար մերժվել են, ընդ որում՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, այսինքն, քննիչներն անգամ նվազագույն շեմը չեն կարողացել ապացուցել դատարաններում։

«Մենք տեղեկացանք, որ ներկայացված միջնորդություններից ընդամենը մի քանիսն է դատարանը բավարարել։ Քննչական կոմիտեն այս պահին զերծ է մնում մեկնաբանություններից, միջնորդությունների բավարարման պաշտոնական թիվ ասելու համար գրավոր հարցում են պահանջում, դատախազությունից ևս զերծ են մնում մեկնաբանություններից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ վաղ առավոտից ավելի քան 50 հասցեներում խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության, «Մեր ձևով» հիմնադրամի աշխատակիցների բնակարաններում, ինչպես նաև՝ գրասենյակներում։ Ի սկզբանե ծրագրվում էին խուզարկություններ նաեւ պատգամավորության թեկնածուների բնակարաններում, ինչից հետագայում ձեռնպահ են մնացել։

37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Ալեքսան Ալեքսանյանին օժանդակելու մեղադրանքով։ Ալեքսան Ալեքսանյանը, հիշեցնենք, ձերբակալվել, ապա կալանավորվել է նախօրեին։ Նա մեղադրվում է փողերի լվացման և հավաքներին մասնակցության համար մարդկանց աշխատանքի տեղավորելով՝ նյութապես շահագրգռելու մեջ։

Պաշտպան Արմեն Ֆերոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ալեքսանյանի կալանավորման որոշումը գնահատեց շատ ապօրինի։

«Ալեքսան Ալեքսանյանի մեղադրանքում նկարագրված արարքում անգամ հանցագործության հատկանիշներն առկա չեն, հետևաբար, կալանավորման միջնորդությունը պետք է մերժվեր՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Կալանավորումը բացահայտ ապօրինի բնույթ է կրում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ պատրաստվում են բողոք ներկայացնել։

Ինչ վերաբերում է ՕՀՄ-ներին, որոնք դրվել են փողերի լվացման դրվագով մեղադրանքում, փաստաբանը նշեց, որ դրանք վիճարկվելու են, ամբողջությամբ ապօրինի են։

«Այս պահին որոշում չկա, բայց եթե անգամ լինի էլ, ապա դա չի նշանակում, որ օրինական են»,- ասաց Ֆերոյանը՝ հավելելով, որ Ալեքսանյանի դեպքում նույնսիկ հեռախոսային խոսակցություն էլ չկա»»,-գրում է աղբյուրը։