Լրահոս
Քաղաքական
11:29
05.06.26
280

Նախագահի վերադարձից սարսափում են բոլոր նրանք, ովքեր ամենաստոր գործողություններով նպաստել են երկիրն այս ծանր վիճակին հասցնելու համար. Հասրաթյան

Img default alt hy

ԶՈւ գնդապետ,  Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.

Համոզված եմ, որ այս նախընտրական քարոզարշավի ընթաքցքում ՀՀ երկրորդ նախագահն իր հանդիպումներում և հարցազրույցներում կարող էր ավելի շատ փակագծեր բացել և՜ անցյալի, և՜ ապագայի զարգացումների մասով: Բայց քիչ, թե շատ ճանաչելով Ռոբերտ Քոչարյան պետական գործչին, կասկած չունեի, որ հանուն երկրի շահի, նա կգերադասեր ներկայացնել ոչ ավելին, քան թույլատրում է նույն այդ շահը սպասարկող պետական-քաղաքական հեռատեսությունը: Հերթական անգամ Նախագահն ինձ հուսախաբ չարեց… Իսկ նրա վրա նետված և նետվող <<քարերի>>պահով զարմանալու ոչինչ չունեմ, մանավանդ, որ իր վերադարձից սարսափում են բոլոր նրանք, ովքեր ամենաստոր ու եղկելի գործողություններով նպաստել են հայկական իրականությունն այս ծանր վիճակին հասցնելու համար…
Հ.գ.- Հունիս 7-ին ընտրեք այն առաջնորդին, ով առողջ և պինդ է հոգով ու մարմնով, և ունի անցած ճանապարհ: