Լրահոս
Հասարակական
15:21
05.06.26
68

Ընտրատեղամաս չգնալը հավասարազոր է ադրբեջանաթուրքական ծրագրին աջակցելուն․ ԱԱԾ պահեստազորի սպաներ

Img default alt hy

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարությամբ է հանդես եկել։

«2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններին ընդառաջ հանդիպումներ ենք ունեցել մասնակից քաղաքական ֆավորիտ ուժերի ներկայացուցիչների հետ, քննարկել ինչպես նախընտրական գործընթացներին առնչվող իրավիճակային հարցեր, այնպես և «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից մշակված` Ազգային անվտանգության ծառայության զարգացմանն ուղղված 11 կետից բաղկացած առաջարկությունները:

Մեր կողմից հանդիպման գրավոր առաջարկություն է ուղարկվել նաև իշխող քաղաքական ուժին, ինչը սակայն մնացել է անարձագանք:

Ըննդիմադիր ուժերի հետ հանդիպոմների ընթացքում կանխատեսվել է, որ անխուսփելի է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից «փափուկ», իսկ պատեհ պահին նաև «կոշտ» ուժի գործադրմամբ Հայաստանի սուվերենության սահմանափակման ռիսկը: Կարևորվել է ԱԱԾ համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, արվել են լրացուցիչ առաջարկներ: Նրանք միակարծիք են երկրի անվտանգային լրջագույն խնդիրների առկայության հարցում և պատրաստակամ՝ ողջ ներուժով դիմակայելու:

Հաշվի առնելով Հայաստանում և դրա շուրջ տիրող իրավիճակը, գտնում ենք, որ ժողովրդի միասնությունը կարող է վերականգնվել, իսկ անվտանգային ռիսկերը չեզոքացվել բացառապես ներքոհիշյալ ընդդիմադիր ուժերի ջանքերով, այլապես կյանքի է կոչվելու Ադրբեջանի կողմից պետականորեն արդեն իսկ իրականացվող «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը:

Դիմելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այդ թվում՝ ուժային բոլոր կառույցների մեր գործընկերներին՝ կոչ ենք անում քվեարկել հետևյալ քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին (օբյեկտիվության նկատառումով հերթականությունը թվարկվում է ըստ քվեաթերթիկների համարների).

• N3 — ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ — ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ

• N6 — ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ — «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

• N7- ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ — «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

• N10 — ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ — «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

• N17- ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ+ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ — ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇՆԻՔ

Խիստ կարևորում ենք բոլորիս մասնակցությունը ընտրություններին՝ ակախ քաղաքական նախապատվությունից: Ընտրատեղամաս չգնալը հավասարազոր է ադրբեջանաթուրքական ծրագրին աջակցելուն:

ՉՎԱԽԵՆԱՔ և ՉԿԱՇԿԱՆԴՎԵՔ

Որևէ ուժային կառույց, քաղաքական ուժ չեն կարող խախտել Ձեր ընտրության կոնֆիդենցիալությունը և ֆիզիկապես վերահսկել, տեսնել, թե ում օգտին եք դուք քվեարկում: Նման խոսակցությունները սուտ են, տարածվում են Ձեզ իբր վերահսկողության տակ պահելու նպատակով»,- ասվում է հայտարարությունում։