Լրահոս
Քաղաքական
09:07
07.06.26
168

«Ես քվեարկել եմ հանուն վերածնվող Հայաստանի». Նարեկ Կարապետյանը քվեարկել է Տաշիրում

Img default alt hy

Հանուն մեծ փոփոխության մեր երկրում, վերակառուցվող Հայաստանի կատարեցի ընտրությունը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը քվեարկել է։

«Վերակառուցվող Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրենց երկիը վերակառուցելու  և ոչ թե իրար վատություն անելու, իրար հետ կռվելու, հակադրվելու, վերակառուցենք, վերջապես թոթափենք մեր վրայից այս հակադրությունների ընդհանուր ֆոնը։ 

Մեր հասարակությունը հիմնական կարևոր մի գործ ունի․ այսօր բոլորը գնան, ընտրեն իրենց ցանկությամբ, բայց մասնակցեն ընտրության»,- քվեարկելուց հետո Տաշիրում լրագրողների հետ զրույցում ասել է Նարեկ Կարապետյանը։