Լրահոս
Միջազգային
14:40
06.06.26
183

Իրանը պահպանել է հրթիռային զինանոցի մոտ 21-22%-ը․ Թրամփ

Img default alt hy

Իրանը պահպանել է ԱՄՆ ռազմական գործողությունների մեկնարկից առաջ ունեցած իր հրթիռային զինանոցի մոտավորապես 21-22%-ը։ Նման գնահատական է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք դեռևս ունեն որոշակի քանակությամբ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Եթե խոսենք տոկոսներով, ապա հնարավոր է՝ 21-22%-ը հրթիռների, դա մեծ քանակությամբ հրթիռներ են, բայց ոչ այնքան, որքան կար մեր առաջին հարձակման պահին», - հայտարարել է նա NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։