Լրահոս
Հասարակական
22:48
07.06.26
35

Վանաձորում բախվել են Hyundai Elantra-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան և Տավրոս փողոցների խաչմերուկում բախվել են 69-ամյա Սերյոժա Ս․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոտոցիկլավարի ինքնությունը։