Լրահոս
Հասարակական
11:27
07.06.26
85

Վաղ առավոտից տոտալ հարձակում է ԲՀԿ տարածքային կառույցների, վստահված անձանց նկատմամբ. Իվետա Տոնոյան

Img default alt hy

Ժամը 08:00-ից սկսած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը ստանում է բազմաթիվ ահազանգեր տարածքային կառույցների շտաբերի ներկայացուցիչներից այն մասին, որ օրը սկսվել է իրավապահ համակարգի ներկայացուցիչների, տարբեր օղակների հարձակումով, մասնավորապես՝ ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների բերման ենթարկումներով, կալանավորումներով: Այս մասին ասել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Վաղ առավոտից սկսվել է տոտալ հարձակում ԲՀԿ տարածքային կառույցների, վստահված անձանց, շտաբերի, ենթաշտաբերի պատասխանատուների նկատմամբ:

Տարատեսակ շինծու և մտացածին մեղադրանքներով մեր համակիրները, մեր կուսակից ընկերները, մարզերում իրենց գործունեությունն իրականացնող շտաբերի պատասխանատուները մասսայաբար բերման են ենթարկվում»,-նշել է նա: